ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ասում են...

Ասում են...
27.06.2014 | 01:04

...թե կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անվերջ պրոբլեմներ է ունենում, կոնֆլիկտների մեջ է հայտնվում կառավարության գրեթե բոլոր անդամների հետ. վերջիններս չեն ուզում հանդուրժել Դավիթ Հարությունյանի հաստատած մոնոպոլիան, պահանջում են իրենց հետ հարաբերվել որպես հավասարի, սակայն առայժմ այդ հարցը չի լուծվում` առաջացնելով «արբիտրի պահանջարկ», ինչն էլ հաճույքով իրականացնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ